HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բյուջե 2017. ԿԲ աշխատակիցների համար նախատեսվում է կառուցել նոր բնակելի մասնաշենք

ՀՀ կենտրոնական բանկն ամենափակ կառույցներից է, որի ծախսերը, կատարած գնումները դուրս են հասարակակական վերահսկողությունից: «Բանկային գաղտնիք»-ի անվան տակ, ԿԲ ղեկավարությունը տնօրինում է պետական բյուջեից հատկացված զգալի միջոցներ և մնում ստվերում:

2017թ. պետական բյուջեի նախագծով ներկայացվել է նաև կենտրոնական բանկի ֆինանսական ծախսերն ու հատկացումները: Օրինակ՝ աշխատանքային շենքերի և շինությունների կառուցման, ձեռքբերման և կապիտալ վերանորոգման տողով 2017թ. ծախսերը նախատեսում են 2016թ. համեմատ ավելացնել 56%-ով: Դրանցից միայն 1 միլիարդ 620 միլիոն դրամը նախատեսվում է հատկացնել ԿԲ-ին պատկանող Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի հյուրերի ընդունելության տան, բնակելի շենքի ու «Գիտելիք հանուն զարգացման կոնտրոն»-ին առնչվող Դիլիջան քաղաքում հակասողանքային աշխատանքների կատարմանը:

Կենտրոնական բանկի աշխատակիցների համար նախատեսվում է կառուցել նաև նոր բնակելի մասնաշենք, որի համար հատկացվելու է 526 միլիոն դրամ:

422 միլիոն 500 հազար դրամ էլ նախատեսվում է հատկացնել ԿԲ աշխատակիցների, այդ թվում Դիլիջանում աշխատողների սոցիալական փաթեթի և Դիլիջանի աշխատակիցների ընտանիքի անդամների առողջության ապահովագրության ծախսերը հոգալու համար: Այս գումարը 2016թ. համեմատությամբ չի փոխվել:

Կենտրոնական բանկի աշխատակիցների միջին աշխատավարձը 2016թ. եղել է մոտ 586 հազար դրամ, իսկ 2017 թ. պլանավորվել է ամսական 603 հազար դրամ: 2017թ. նախատեսվում է, որ աշխատելու է 820 մարդ՝ 8-ով պակաս, քան 2016թ:

Նշենք, որ Կենտրոնական բանկի վարչական ծախսերն իրականացվում են բանկի գործունեության արդյունքում ստացված եկամուտների, իսկ կապիտալ ներդրումները՝ դրամի էմիսիայի (փող տպելու) հաշվին: Հետևաբար ԿԲ ծախսերը և կապիտալ ներդրումների ծրագրերը ՀՀ պետական և տեղեկան բյուջեների հաշվին չեն ֆինանսավորվում:

ՀՀ կենտրոնական բանկի մասին օրենքի համաձայն՝ «Կենտրոնական բանկի վարչական ծախսերը և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ»:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունները յուրաքանչյուր տարի վերստուգվում են միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպությունների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter