HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սանիթեք». քայլեր են ձեռնարկվում գիշերային ժամերին աղբահանության աղմուկը նվազագույնի հասցնելու համար

«Սանիթեք» ընկերությունը արձագանքում է գիշերային ժամերին աղբահանության վերաբերյալ բնակիչների դիմումներին և պարզաբանում, թե ինչու է անհրաժեշտ աղբահանության ոլորտում նման աշխատանքային գրաֆիկի կիրառումը: Ընկերությունից ստացված հաղորդագրությունը` ստորև.

««Սանիթեք» ընկերությունը վերջին մեկ ամսվա ընթացքում Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր պաշտոնական էջին և թեժ գծի հեռախոսահամարին դիմումներ է ստանում գիշերային ժամերին իրականացվող աղբահանության վերաբերյալ: Բնակիչները դժգոհում են աղբատար մեքենաների և աղբահանություն իրականացնող աշխատակիցների աղմուկից: «Սանիթեք» ընկերությունը՝ աշխատելով հանրային ծառայության ոլորտում, խիստ կարևորում է բնակիչների կողմից հնչեցված կարծիքներն ու նրանց գոհունակությունը, ուստի հարկ ենք համարում այս առնչությամբ ներկայացնել ընկերության պարզաբանումը:  

Նշենք, որ գիշերային ժամերին աղբահանություն իրականացնելը ընդունված միջազգային պրակտիկա է, որը կիրառվում է ցերեկային ժամերին քաղաքային երթևեկությունը, բակերում կայանած մեքենաների տեղաշարժը չխափանելու նկատառումով: Նման գրաֆիկով աշխատանքը կոչված է նաև բնակելի շենքերից աղբը ժամանակին տեղափոխելուն, որպեսզի բնակիչներն առավոտյան մաքուր տեսնեն քաղաքը:

Հավելենք նաև, որ «Սանիթեք» ընկերության բոլոր մեքենա-սարքավորումները ներկայումս լավագույնն են ըստ միջազգայնորեն ընդունված չափորոշիչների: Վերջիններս նաև աշխատանքի մեջ քիչ աղմկոտ են ու ավելի կոմպակտ։ Այնուհանդերձ, գիշերային ժամերին ընկերության աշխատանքն առավել աննկատ կազմակերպելու համար ընկերության մասնագետները փորձում են նաև լրացուցիչ միջամտությամբ նվազագույնի հասցնել մեքենաների աղմուկը: Իսկ բնակիչների այն դիմումները, որտեղ նշվել է ընկերության աշխատակիցների աղմուկի մասին, հատուկ ուշադրության են արժանացել. տվյալ հատվածում գիշերային ժամերին հերթափոխ իրականացնող  բոլոր աշխատակիցների հետ համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվել:

«Սանիթեք» ընկերությունը լիահույս է, որ ձեռնարկվող բոլոր քայլերը կնպաստեն աղբահանության աղմուկի նվազեցմանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ 24 ժամյա աշխատանքային գրաֆիկն անհրաժեշտ է Երևանը մաքուր պահելու համար:

«Սանիթեք» ընկերությունը հորդորում է Երևանի բնակիչներին աղբահանության մասին որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարին կամ նամակ ուղարկել ընկերության պաշտոնական էջին Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ընկերությունն օպերատիվ կերպով արձագանքում է ստացված բոլոր հարցումներին և քայլեր ձեռնարկում խնդիրներն արագ շտկելու համար»:

Լուսանկարը տրամադրել է ընկերությունը

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter