HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲՃ. Ի՞նչ են խոսում մարդիկ Ամուլսարի հանքի մասին․ (տեսանյութ)

Համահայկական բնապահպանական ճակատ(ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն և տեսանյութ է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«2016 թվականի հոկտեմբերի 2-ին Մաշտոցի պուրակում անցկացվեց Vegan Fest Yerevan ամենամյա չորրորդ փառատոնը, որի մասնակիցները խոսեցին նաև Ամուլսարի ոսկու հանքավայրի վտանգավոր հետևանքների և այդ աղետաբեր ծրագրի դադարեցման անհրաժեշտության մասին։ Հնչեցին գործնական քայլեր անելու տարբեր առաջարկներ, բաժանվեցին տեղեկատվական թերթիկներ՝ հստակ առաջարկներով, թե այս խնդիրը հանրայնացնելու ուղղությամբ ինչ պարզ քայլեր է կարող անել մեզանից յուրաքանչյուրը։

Իսկ որպես առաջին պարզ քայլ առաջարկում ենք Սևանի, Ջերմուկի, ինչու չէ նաև Հայաստանի ապագայի և էկոլոգիական անվտանգության մասին մտահոգ բոլոր մարդկանց, անպայման անցնել այս հղումով, ծանոթանալ խնդրի ամբողջական պատկերին, միանալ ստորագրահավաքին և հնարավորինս տարածել Ամուլսարի ծրագրի դադարեցման կոչը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հ․Գ․ Այստեղ կարող եք ծանոթանալ Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ հրապարակված փորձագիտական կարծիքների, վերլուծությունների, հոդվածների ու տեսանյութերի մի մասին»:

լուսանկարը` Երանուհի Սողոյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter