HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարագրել է 8 միլիոն դրամը գերազանցող 3 ժամացույց

Ինչպես նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, այնպես էլ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի եկամուտները զուտ աշխատավարձով չեն սահմանափակվում: Իսկ դրամական միջոցները մի քանի անգամ գերազանցում են եկամուտները:

Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելու՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ, ունեցել է մոտ 33 միլիոն դրամ և 70 միլիոն 850 հազար ռուսական ռուբլի եկամուտ:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա նրա հաշվին եղել է 120 միլիոն դրամ, 3 մլն 700 հազար դոլար, 850 հազար եվրո և 55 միլիոն ռուսական ռուբլի:

Պարզվում է` վարչապետ Կարեն Կարապետյանն ունի 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող 3 հատ ձեռքի ժամացույց և առևտրային ընկերություններից մեկում 50 միլիոն դրամ արժողության բաժնեմաս: Վարչապետը հայտարարագրել է երկու մարդատար ավտոմեքենա՝ «LEXUS LX 470» և «TOYOTA LAND CRUISER 100 4.5 I» մակնիշի: 

Վարչապետ Կարապետյանը բազմաբնակարան շենքում ունի նաև չորս բնակարան և մեկ ամառանոց:

Հիշեցնենք, որ «Հետքն» անդրադարձել է նորանշանակ վարչապետի և նրա ընտանիքի բիզնեսին:

Մեկնաբանություններ (1)

Անի
կայացած ու գրագետ հայ տղամարդ ու արժանի պաշտոնյա, ումով միայն կարելի է հպարտանալ՝ որպես հաղաքացի ու հայ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter