HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում է Լիբանանի ամենախոշոր բժշկական կենտրոնների սեփականատերը

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Լիբանանից ժամանած առողջապահության ոլորտում խոշոր ներդրումներ իրականացնող Նաբիլ Մթանիոս Թավիլի ղեկավարած պատվիրակությանը:

Ն.Մ. Թավիլը, ըստ հաղորդագրության, Լիբանանի ամենախոշոր բժշկական կենտրոնների սեփականատերն է, ինչպես նաև երկրի ամենաճանաչված սրտային վիրաբույժը։ Նա համանման ներդրումային ծրագրեր է իրականացրել նաև Ալժիրում և Սուդանում:

Հանդիպման ընթացքում նախարար Ալթունյանը Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավման և զարգացման գործում կարևորել է ինչպես միջազգային ընկերությունների ներկայացվածությունը, այնպես էլ ներդրումային ծրագրերը:

Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, նախանշել հետագա կոնկրետ աշխատանքների ճանապարհային քարտեզը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter