HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաքի մի շարք հատվածներում կտեղադրվեն էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներ

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին միացնող Իսակովի պողոտայից մինչև Թաիրովի փողոց ընկած ճանապարհահատվածում, «Հաղթանակ» կամրջի մայթեզրերին և Մաշտոցի պողոտայում տեղադրվել են լուսադիոդային ժամանակակից լուսատուներ: Ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով 1205 լուսատուներ փոխարինվել են 830 լուսատուներով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը` նշեոլվ, որ դրա արդյունքում ապահովվել է էլեկտրական էներգիայի մոտ 60% խնայողություն՝ միաժամանակ նպաստելով արտանետումների կրճատմանը: 

«Ծրագրի կայունության ապահովման նպատակով ստեղծվել է քաղաքապետարանի ենթակայության վերականգնվող նպատակային ֆոնդ, որի սկզբնական համալրումն իրականացվել է Իսակովի պողոտայի պիլոտային նախագծի իրականացման արդյունքում գոյացող ֆինանսական խնայողություններից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ներկայումս, ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանը, ՄԱԶԾ համագործակցությամբ ֆոնդի խնայված միջոցների հաշվին կիրականացվի ծրագրի հերթական փուլը, համաձայն որի լուսադիոդային ժամանակակից լուսատուներ կտեղադրվեն նաև Աթենքի փողոոցում, Բրազիլիայի հրապարակում, Ծիծեռնակաբերդի խճուղում և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր բարձրացող ճանապարհին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս լուսատուներն ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխանող համաչափ լուսավորություն՝ բարելավելով ճանապարհի տեսանելիությունը և բարձրացնելով անվտանգությունը:

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ Երևանը միացել է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը և կամավոր պարտավորություն է ստանձնել իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետման ծավալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter