HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվայի գլխավորած պատվիրակությանը:

Ա. հովհաննիսյանը, ըստ նախարարության հաղորդագրության, բարձր է գնահատել արդարադատության  նախարարության և Համաշխարհային բանկի միջև եղած համագործակցության ներկայիս մակարդակը և ընդգծել, որ այն խորացնելու ու զարգացնելու մեծ ներուժ կա:

«Զարգացման քաղաքականության ֆինանսավորման չորրորդ գործառնության» շրջանակում, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել է հարկային և սնանկության օրենսդրությունների, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության աշխատանքների, օրենսդրական գործընթացի էլեկտրոնային հարթակի, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև պրոբացիոն ծառայության հետ կապված մի շարք հարցեր:

ՀԲ ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվան, շնորհակալություն հայտնելով Արփինե Հովհաննիսյանին հանդիպման համար, նշել է, որ արդարադատության նախարարության հետ ունեցած համագործակցության ընթացքում իրականացված համատեղ ծրագրերը շոշափելի  արդյունք են գրանցել:

Քննարկման ընթացքում առաջարկ է ներկայացվել շարունակել աշխատանքները էլեկտրոնային կառավարման ծրագրերի՝ լավագույնս կիրառման նպատակով կազմակերպվող դասընթացների ուղղությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter