HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայմանագրային զինծառայողը ինքնասպանության փորձ է կատարել

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 02.41-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա անձը չպարզված քաղաքացին գտնվում է հոգեբանական ծանր վիճակում. ծայրահեղ քայլերի չդիմելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խումբը՝ խորհրդատվության գծով հրահանգչի հետ:

ԱԻՆ-ը դեպքի վայրում պարզվել է, որ ՀՀ ՊՆ ԶՈւ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող շարքային Վ. Հ.-ը (ծնվ. 1987թ.) գտնվել է ոչ սթափ վիճակում և ցանկացել է ինքնասպանություն գործել` փորձելով նետվել կամրջից:

Խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն և Վ. Հ-ը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter