HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Հովհաննիսյանը՝ իշխանությանն իրական այլընտրանքային բեւեռի ձեւավորման մասին

Ազգային ժողովի պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում դիտարկումներ են հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:

Ըստ պատգամավորի՝ քարոզարշավի ընթացքը, հանդիպումները, քննարկումները, հանրահավաքները ցույց են տալիս, որ երկրում կուտակված է փոփոխությունների ահռելի պահանջ, հասարակությունը սոցիալական եւ հանրային կյանքում պահանջում է շոշափելի փոփոխություններ:

«Քաղաքական ուժերի խնդիրն է ձեւակերպել եւ առաջարկել փոփոխությունների իրական բանաձեւեր»,-արձանագրում է պատգամավորը, հանդես գալով եւս մի քանի առաջարկներով:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ընտրողների մի զգալի հատվածում առկա է իրավագիտակցության խիստ պակաս, ինչը պարարտ հող է հանդիսանում վարչական ռեսուրսների, տարբեր ճնշումների եւ նյութական շահագրգռության գործոնի կիրառման համար: Քաղաքական մենաշնորհի փոփոխության կարեւորագույն նախապայմանը, Հովհաննիսյանի խոսքով, հանդիսանում է իշխանությանն իրակա՛ն այլընտրանքային բեւեռի ձեւավորումը:

«Ոչիշխանական ուժերի կողմից հասարակությանն իրատեսական այլընտրանք առաջարկելու դեպքում ընտրակեղծիքների եւ ընտրակաշառքների մեքենան էականորեն խափանվելու է»,-նշել է Վահե Հովհաննիսյանը:

Նա շնորհավորել է «Լուսավոր Հայաստանին»՝ Վանաձորում բարձր արդյունք գրանցելու, նաեւ ԲՀԿ-ին՝ Գյումրիում բարձր արդյունք գրանցելու համար:

Հարազատ կուսակցության մասով էլ պատգամավոր նշել է, որ ընդամենը ամիսներ առաջ ստեղծված «Համախմբում» կուսակցության կողմից սատարված թեկնածուների հաջողությունը Չարենցավանի, Նոր-Հաճնի, Հրազդանի, Կապանի ավագանու ընտրություններում, բավական բարձր արդյունքը Գյումրիում՝ 5.77 տոկոս, վստահություն են ներշնչում, որ կուսակցությունն աշխատանքների ճիշտ կազմակերպման եւ որոշ հետևությունների պարագայում գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող է լուրջ դերակատարում ունենալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter