HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում նախարար Արամ Հարությունյանի և ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնիի միջև:

Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, ինչի ժամանակ նախարարը  ԱՄՆ դեսպանին ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարության կառուցվածքը, գերակա ուղղությունները և խնդիրները:

Նախարար Արամ Հարությունյանը  դեսպան Ջոն Հեֆրնիին տեղեկացրեց նաև ՀՀ-ում առկա պահպանվող տարածքների` արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի մասին, ինչպես նաև զրուցեցին Սևանա լճի, նրա խնդիրների  և դրանց  լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Կարևորելով համագործակցությունը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ (UESAID)` ՀՀ բնապահպանության նախարարը հույս հայտնեց, որ այսուհետ կշարունակվի արդյունավետ համագործակցությունը:

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆրնին պատրաստակամություն հայտնեց հետագա համագործակցության համար, նշելով  որ այս հանդիպումն առաջին քայլն էր հետագա արդյունավետ աշխատանքի:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter