HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նամականիշ՝ նվիրված մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին

2016 թվականի հոկտեմբերի 4-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ դրեց 1 նամականիշ՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեցցո-սոպրանո Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին: Տաթևիկ Սազանդարյանը եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի՝ ունենալով մեծ ներդրում ազգային օպերային արվեստի զարգացման գործում:

Նամականիշը ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք, տպվել է Ֆրանսիայում՝ Կարտոր տպարանում: Նամականիշի առաջին պլանում պատկերված է Տ. Սազանդարյանը՝ Ալ. Սպենդիարյանի  «Ալմաստ» օպերայի համանուն դերում: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Մարումն իրականացրեցին ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Հայաստանի երաժշտական միության նախագահ, մշակութային գործիչ, ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի անդամ Դավիթ Ղազարյանը և “Հայփոստ Թրասթ Մենեջմենթ” ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Թողարկման օրը՝ 4 հոկտեմբեր, 2016թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Անվանագինը՝ 230դր

Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա

Չափսերը՝ 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 30,000

«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ

Գ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter