HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Գյուլիստան գյուղի ուղղությամբ

Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ։ 

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան  /Մոլդովա/, ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը /Մեծ Բրիտանիա/ և ԵԱՀԿ նախագահության ներկայացուցիչ,Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակից Կլաուս Քելլերը:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter