HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասնագիտական քննարկում` նվիրված հանրակրթության խնդիրներին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել էր քննարկում` նվիրված  Կրթության ազգային ինստիտուտի կողմից հրատարակվող «Մանկավարժություն» հանդեսում տպագրված «Չափորոշչահեն կրթությունը Հայաստանի Հանրապետությունում» գիտական հոդվածին: Կլոր-սեղանը վարել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Քննարկմանը մասնակցել են Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դեկան Ս. Գևորգյանը, ՀՀ ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռ. Ստեփանյանը և Կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ:

Հոդվածի հեղինակները` ԿԱԻ-ի փոխտնօրեն Գ. Մելիքյանն ու ԿԱԻ-ի մանկավարժության գիտահետազոտական բաժնի վարիչ Ս. Գալոյանը  ՀՀ - ում ներդրված չափորոշչահեն կրթության կառուցվածքի և գործառության մեխանիզմների առնչությամբ ներկայացրել են իրենց նակատառումները: Մասնագիտական քննարկման ընթացքում հանրակրթության հայեցակարգի, ինչպես նաև նոր կրթական չափորոշիչների, ուսումնական ծրագրերի և պլանների վերաբերյալ հնչել են տարբեր կարծիքներ:

Անդրադարձ է եղել նաև կրթակարգին, նշվել է, որ փաստաթղթի բովանդակային պահանջները իրավական առումով ամրագրելու, և որոշակի առումով փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտություն ունեն:   

Ամփոփելով քննարկման արդյունքները` ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդգծել է, որ նման միջոցառումները ոչ միայն հնարավորություն են տալիս մասնագետներին սեփական մոտեցումներն արտահայտել, այլև հիմքեր ստեղծում մասնագիտական ամսագրերում առողջ գիտական բանավեճի ծավալմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter