HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ավետարանական ընտանիքի եկեղեցիները դատապարտել են բռնությունը

Հայ ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության առաջնորդները հանդես են եկել Վանաձոր քաղաքում հոգեւորականի նկատմամբ բռնության դեպքը:

«Ինչպես հայտնի է մամուլի հրապարակումներից, երեկ «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու թեկնածու Արկադի Փելեշյանն իրեն ուղեկցող մի խումբ անձանց հետ միտումնավոր և ծրագրված կերպով ներխուժել է Վանաձորի ավետարանական հավատքի եկեղեցու աղոթատուն և դաժան ծեծի ենթարկել եկեղեցու ավագ հովիվ Ռաֆայել Գրիգորյանին՝ պատճառելով նրան բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Բռնարարքից հետո վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրան ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ ոստիկանությունը, հրապարակված տեղեկությունների համաձայն, հետախուզում է հայտարարել դեպքի վայրից հեռացած անձանց նկատմամբ:

Խստագույնս դատապարտելով կատարվածը՝ մենք հորդորում ենք  հանրապետության բարձրագույն ղեկավարությանն ուշադրության կենտրոնում պահել այս աղաղակող միջադեպը, իսկ իրավապահ մարմիններից ակնկալում ենք օպերատիվ արձագանք:

Մենք համոզված ենք, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, եթե ոչ քրեական հանցագործություն, ահաբեկման և բռնության միջոցով եկեղեցու վրա քաղաքական ճնշում գործադրելու դրսևորում, որը պետք է ստանա իր համարժեք գնահատականն ու պատասխանը ՀՀ արդարադատության համակարգի կողմից:

Մենք տվյալ միջադեպը դիտարկում ենք հարձակում ոչ միայն կոնկրետ անձի, այլև Հայաստանի ողջ ավետարանական համայնքի դեմ՝ մեր համակողմանի զորակցությունն ու աջակցությունը հայտնելով վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանին, նրա ընտանիքին և Վանաձորի եկեղեցուն:

Աղոթքով՝

Հայ ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության անունից՝

Գործող համակարգող՝

Վերապատվելի, դոկտ. Արթուր Սիմոնյան

Վերապատվելի, դոկտ. Ռուբիկ Թումանյան

Վերապատվելի, դոկտ. Լևոն Պարտագճյան

Վերապատվելի Ռուբիկ Փահլևանյան»:

Լուսանկարում՝ Արկադի Փելեշյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter