HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը, Ռաֆայել Քոթանջյանը և Սառա Եսայանը` «Երևանի պատվավոր քաղաքացի»

Երևանի ավագանին հոկտեմբերի 5-ին գումարած արտահերթ նիստում հաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը՝ Երևանի 2798-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև հայրենական սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունների և տարած փայլուն հաղթանակների համար հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016թ. ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Գևորգի Ալեքսանյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու որոշման նախագիծը։

Երևանի  2798-րդ  տարեդարձի  առթիվ,  նկատի առնելով սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը, միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունները և տարած փայլուն հաղթանակները, Երևանի ավագանին հաստատել է նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի և Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, Ռուսաստանի Դաշնության միջազգային կարգի սպորտի վարպետ Միհրան Էդիկի Հարությունյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու որոշման նախագիծը։

Ստեղծագործական ակնառու հաջողությունների, թատերարվեստում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա վաստակի համար, ավագանու որոշմամբ, «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Արտյոմի Քոթանջյանին:

Ավագանու մեկ այլ որոշմամբ` առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության և ունեցած վաստակի համար «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ Սառա Մանթաշի Եսայանին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter