HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դադարեցման պահանջով

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը, տեղական և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ միասին, change.org կայքում ստարագրահավաք է սկսել՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և օֆշորային «Lydian International» ընկերության ֆինանսավորման դադարեցման պահանջով.

«Խնդրում ենք Սևանի, Ջերմուկի, ինչու չէ նաև Հայաստանի ապագայի և էկոլոգիական անվտանգության մասին մտահոգ բոլոր մարդկանց անպայման անցնել այս հղումով, ծանոթանալ խնդրի էությանը, ստորագրել և հնարավորինս տարածել Ամուլսարի աղետաբեր ծրագրի դադարեցման կոչը։

Ստորագրահավաքում նշված պահանջներն ուղղված են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Կիմին, Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Ֆիլիպ լը Հուերուին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիին, մասնավոր խոշոր ներդրողներ՝ «Orion Mine Finance» և «Resource Capital Funds» ընկերություններին։

Եթե կան կազմակերպություններ կամ քաղաքացիական խմբեր, որոնք ցանկություն կունենան միանալ այս նախաձեռնությանը, կարող են կապվել մեզ հետ՝ գրելով [email protected] էլեկտրոնային փոստին։

Ստորագրահավաքին արդեն իսկ միացել են հետևյալ կազմակերպությունները․

1. Հայաստանի կանաչների միություն
2. Էկոլոգիական հասարակական դաշինք
3. «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
4. «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ
5. «Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ
6. «Շրջակա Միջավայրի Կայունության Աջակցման Կենտրոն» ՀԿ
7. «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ
8. «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ
9. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
10. Հայաստանի կանաչների կուսակցություն
11. «Բիոսոֆիա» ՀԿ
12. «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
13. «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա
14. «Կայուն զարգացում՛» ՀԿ
15. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
16. Հայք նախագիծ - ԱՄՆ
17. moretreeslessassholes.org Բնապահպանական կայք - Բելգիա
18. «Իսպանահայերի միություն» - Բարսելոնա
19․ Սփյուռքի «Հայկական վերածնունդ» շարժման Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Փարիզի, Բելգիայի մասնաճյուղեր»:

լուսանկարը` www.armecofront.net-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter