HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա. «Բարձրաստիճան պաշտոնյայի կողմից իրականացվող բռնարարքը առանձնապես դատապարտելի է»

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան մտահոգ է գործարար Սիլվա Համբարձումյանի դեմ կատարված բռնությամբ

Վերջին մի քանի օրերի ընթացքում մամուլում շրջանառվող այն լուրը, որ առնչվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանի հանդեպ կիրառած բռնությանը մեծ անհանգստություն է պատճառում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային:

Բռնության ցանկացած դեպք դատապարտելի է: Այդ իսկ պատճառով կոալիցիան կոչ է անում հասարակությանը աչալուրջ լինել և պահանջել ցանկացած նմանատիպ դեպքի բացահայտում և հետևողական լինել դրանց արդարացի քննության ընթացքին:

Բարձրաստիճան պաշտոնյայի կողմից իրականացվող բռնարարքը առանձնապես դատապարտելի է, քանի որ նա հանդիսանում է հասարակական դեմք և պետք է ծառայի որպես օրինակ մյուս քաղաքացիների համար:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հայտնում է իր մտահոգությունը այս թեմայի շուրջ և ակնկալում արդար ու անաչառ հետաքննություն, ինչպես նաև կոչ է անում մամուլին շարունակ լուսաբանել գործի ընթացքը, որպեսզի հասարակությունը իրազեկ լինի բռնության դեպքերի մասին և հետևի դրանց  ընթացքին:

Հույս ենք հայտնում, որ բարձրադիր իշխանական օղակները համապատասխանաբար կարձագանքեն այս արարքին՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կիրառվող բռնության պատժումը որդեգրված քաղաքական կամքի հետևողական դրսևորումն է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին՝ 17.30-ի սահմաններում, «Մարիոթ» հյուրանոցի շքասրահում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ֆիզիկական բռնություն է կիրառել գործարար Սիլվա Համբարձումյանի նկատմամբ:  

Հարգանքներով՝
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
http://coalitionagainstviolence.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter