HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԱԱԽ նորանշանակ քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության անձնակազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: 

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին՝ այդ պաշտոնում գործունեության կարճ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքի համար և իր ու հանդիպման մասնակիցների կողմից հաջողություն մաղթել նրան` նապագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման գործում:

Նորանշանակ խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովին Ս. Սարգսյանը շնորհավորել է և վստահություն հայտնել, որ նոր աշխատանքում նա կհամատեղի զինվորականի ու արդեն քաղաքական գործչի իր պարտականությունները՝ հանդիպման մասնակիցների հետ ձեռնամուխ լինելով Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքները կազմակերպելուն, քարտուղարության աշխատակազմն ամբողջությամբ ձևավորելուն և երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցելուն:

Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը վստահեցրել են Սերժ Սարգսյանին, որ իրենց գործունեության ընթացքում նախագահի աշխատակազմը և ԱԱԽ քարտուղարությունը լիարժեքորեն կկատարեն իրենց վրա դրված պարտականությունները՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի ավելի բարձրացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter