HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու որոշումը ուղարկվել է նախագահի հաստատմանը

11 տարվա պաշտոնավարումից հետո Սուրիկ Խաչատրյանը կազատվի Սյունիք մարզպետի պաշտոնից։ Կառավարությունը այսօր հաստատել է Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը։ Այն ուղարկվել է Սերժ Սարգսյանի հաստատմանը, որից հետո կքննարկվի Վահե Հակոբյանին այդ պաշտոնում նշանակելու որոշման նախագիծը։

Թեև այս նախագիծը կառավարության նիստի քննարկմանը 20-րդ հարցն էր, այն նիստին ներկայացվեց առաջինը։

Հիշեցնենք, որ 2013 թ. հունիսի 6-ին Կառավարության որոշմամբ Խաչատրյանը իր դիմումի համաձայն ազատվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնից եւ կրկին 2014 թ. սեպտեմբերի 25-ին Կառավարության որոշմամբ վերանշանակվել։

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Լիսկային պաշտոնանկ անելը միայն առաջին քայլն է: Եթե իշխանությունները իրականու՛մ ցանկանում են ժողովրդի վստահությունը,ապա Լիսկան (ու իր շուրջը հավաքվածները) պիտի՛ հայտնվեն բանտում՝ այս ամբողջ տարիներին պետությունից կատարած իրենց թալանի ու մյուս հանցավոր արարքների համար: Իսկ գողոնը պիտի հետ բռնագանձվի պետության բյուջե:.....................Ապրիլյան պատերազմից ու «Սասնա ծռերի» ակցիայից հետո իշանությունները հասարակությանը «լուրջ փոփոխություններ» պիտի ներկայացնեն,որպեսզի նոր «Սասնա ծռեր» կանխեն: Քանի դեռ Լիսկան պաշտոնին էր,«լուրջ փոփոխություններին» ոչ ոք չէր հավատա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter