HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ թիվ 34/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 34/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։

Կոմիտեն հայտնում է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահի հաղորդումն առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ թիվ 34/39 ընտրատեղամասի ընտրող Օֆիկ Օնիկի Ավետիսյանի փոխարեն քվեարկել է այլ անձ։ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվել՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որի ժամանակ ընտրողը հաստատել է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր փոխարեն այլ անձ է քվեարկել։

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- գրված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter