Կստեղծվեն Քաղաքաշինության և Զբոսաշրջության պետական կոմիտեներ
Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի: Առաջարկվում է նաև զբոսաշրջության քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծել զբոսաշրջության պետական կոմիտե` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգում:
Կառավարության պաշտոնական կայքը այս որոշումը բացատրում է արդյունավետ կառավարման անհրաժեշտությամբ:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում. նախատեսվում է Ջրային տնտեսության պետական կոմիտեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքից հանել և ընդգրկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարության աշխատակազմի կառուցվածքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել