Առանձնապես խոշոր չափերով հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության համար մեկ անձ ձերբակալվել է
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ։
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 5-ին բերման է ենթարկվել մի տղամարդ, ում մոտ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պարունակող հոգեմետ հաբեր:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող «B8» գրառմամբ 29 հաբ։ Դրանք, նախնական տվյալներով, տղամարդը ձեռք է բերել` իրացնելու նպատակով։
Դեքպի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նույն օրը նա ձերբակալվել է:
Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, նրա բնակավայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է նաև «Սուբուտեքս» տեսակի 36 հաբ:
Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել