Հայաստանի կառավարությունը որոշել է 46,3 մլն դրամի մարդասիրական օգնություն ուղարկել Սիրիա
Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշում: Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կհատկացվի 46 մլն 33 200 դրամ, որը նվիրաբերության կարգով կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:
Մարդասիրական օգնությունը բաղկացած կլինի պահածոներից, թխվածքաբլիթներից, հագուստից: Կառավարությանը ներկայացված որոշման նախագծում նշված է, որ հատկացվող գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին կհատկացվի նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել