Հայկական կողմի արձակած կրակոցից զինծառայողի մահվան լուրը չի համապատասխանում իրականությանը. ԼՂՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմի արձակած կրակոցից զինծառայող է մահացել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս և ամենայն պատասխանատվությամբ հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը»,- գրված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նախարարությունը հավելում է, որ ադրբեջանական կողմը հակամարտության գոտու տարբեր հատվածներում անհամեմատ ակտիվացրել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և հիշեցնում է ավելի վաղ «Սև նետ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանների կիրառման դեպքերի մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել