
«Տիկնիկագործության հետ մեծացա»,- ասում է 30 տարվա տիկնիկագործը
Դիանա Ղազարյան
Սարո Բաղդասարյան
30 տարվա տիկնիկագործ-նկարիչ Անահիտ Պողոսյանը արդեն չի հիշում, թե վերջին տիկնիկը որերորդն է: «Անկեղծ` չեմ կարող հիշել, անհնար է»,- ծիծաղով ասում է տիկնիկագործը։
Անահիտ Պողոսյանի համար տիկնիկագործությունը սկսվում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնից, այն վայրից, որտեղ մուտք գործեց 30 տարի առաջ, իր խոսքով՝ սիրահարվեց աշխատանքին ու տիկնիկագործության հետ մեծացավ։
Տիկնիկագործի համար տիկնիկի ստեղծումը պետք է ուղեկցվի բարձր տարամադրությամբ, որպեսզի բացասական էներգիան չփոխանցվի ստեղծագործությանը։ Խոստովանում է, որ տիկնիկներից հեշտությամբ է բաժանվում, քանի որ վստահ է, որ դրանք հետ են գալու իր մոտ՝ վերանորոգման կամ վերափոխման նպատակով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել