HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական վերածնունդ»-ը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում կաջակցի «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանին

Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում  հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին և «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձոր քաղաքի ավագանիների ցուցակը գլխավորող  Քրիստ Մարուքյանին:

«Հայկական վերածնունդ»-ի հայտարարությունը ներկայացնում ենք նույնությամբ.

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Վանաձորի  քաղաքապետի առաջիկա ընտրության ժամանակ քաղաքապետի թեկնածուի համատեղ պաշտպանության և երկու կուսակցությունների կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցության հարցերի լայն շրջանակ: 

Այնուհետև «Հայկական վերածնունդ» և Լուսավոր Հայաստան կուսակցությունների` վերջին օրերի երկարատև բանակցությունների արդյունքները ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ավելի ուշ տեղի ունեցած ՀՎԿ կառավարման խորհրդի արտահերթ նիստի  քննարկմանը:

Քննարկման արդյունքում

Վերահաստատելով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասրյանի մշտապես հնչեցրած թեզը, որ Հայաստանում պետք է ձևավորվեն իրական քաղաքական կոալիցիաներ, երբ դրանցում ընդգրկված քաղաքական ուժերը պետք է վճռորոշ ազդեցություն ունենան որոշումների կայացման վրա,

Հիմք ընդունելով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախկինում արված հայտարարություններն առ այն, որ Հայաստանում անհրաժեշտ է ընդդիմադիր քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա,

Հաշվի առնելով Վանաձոր քաղաքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերի ստացած  քվեների հարաբերակցությունը և նկատի ունենալով, որ ընտրությունների արդյունքում ընդդիմադիր քաղաքական ուժերը միասին ստացել են վանաձորցիների քվեների մեծամասնությունը,

Հաշվի առնելով և հարգելով վանաձորցիների կատարած ընտրությունը ինչպես նաև կարևոր համարելով Հայաստանում փոփոխություններ կատարելու հրամայականը,

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում կայացրեց Վանաձորի քաղաքապետի ընտրություններում աջակցել և պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված  Քրիստ Մարուքյանի թեկնածությունն, ինչը կամրագրվի «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև հետագա քաղաքական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter