Ռաուլ դե Լյուցենբերգերը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Եվրամիության Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին: Քննարկվել են պաշտպանական ոլորտում Եվրամիության հետ համագործակցությանն առընչվող հարցեր:
Ինչպես հայտնում են ՊՆ մամլո ծառայությունից, հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում` նշելով, որ Ադրբեջանի կողմից դիպուկահար գործողությունների ակտիվացումը, ռազմատենչ հռետորաբանությունը և իրավիճակը սրելու փորձերը վտանգում են ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու միջազգային կառույցների ջանքերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել