HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդման՝ Կուտական համայնքի ղեկավարի թեկնածուն իր օգտին քվեարկելու համար կաշառք է տվել. հարուցվել է քրեական գործ

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի բնակիչ Լ. Մ.-ն հայտնել է նույն համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից վերջինիս օգտին կողմ քվեարկելու համար իրեն՝ որպես ընտրողի,անձամբ դրամ տրամադրելու եղանակով կաշառք տալու վերաբերյալ տվյալներ: 

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի բնակիչ Լ. Մ.-ն հաղորդում է տվելայն մասին, որ 2016թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 19:25-ի սահմաններում, ինքը հանդիպել է հիշյալ համայնքի ղեկավարի թեկնածուի հետ, ով իրեն 20 հազ. ՀՀ դրամ գումար է տվել՝ 2016թ. հոկտեմբերի 2-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ իր օգտին քվեարկելու համար:

Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի բնակիչ Լ. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter