HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ում հարուցվել է 40 քրեական գործ՝ 1287 մլն դրամ չվճարված հարկային պարտավորության գումարով

ՀՀ ԿԱ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունը կենտրոնացված կարգով վերլուծությունների արդյունքում բացահայտել է չհայտարարագրված հարկվող օբյեկտներ: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը:

Մասնավորապես, անշարժ գույքի օտարման և վարձակալության գործարքների տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում վերհանվել են այն դեպքերը, երբ տնտեսվարող սուբյեկտները հարկային մարմին չեն ներկայացրել համապատասխան հաշվարկներ և պետական բյուջե վճարումներ չեն կատարել: 57 հարկ վճարողներ ներկայացրել են հաշվարկներ (այդ թվում` ճշգրտված)՝ ավելի քան 785 մլն դրամ հարկային պարտավորության գումարով, իսկ 115 հարկ վճարողների գծով կատարվել են հարկային պարտավորությունների հաշվարկներ՝ 2329.2 մլն դրամի չափով: Բոլոր նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական և իրավախատումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություններ` հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Բացի այդ` հարուցվել է 40 քրեական գործ՝ 1287 մլն դրամ չվճարված հարկային պարտավորության գումարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter