HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցադրական պարապմունքներ 1-ին բանակային զորամիավորումում

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զինված ուժերի մարտական պլանով նախատեսված ժամանակացույցի համաձայն` զորամասերում ընթանում են ռազմական տեխնիկան և սպառազինությունը շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման նախապատրաստական աշխատանքներ, կազմակերպվում են անհրաժեշտ միջոցառումներ:

Նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում օրերս անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման կազմակերպման ցուցադրական հավաք-պարապմունքներ:

Պարապմունքներին մասնակցել են գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա ստորաբաժանումների զինվորական տեխնիկայի ու սպառազինության սպասարկման ու շահագործման պատասխանատուներ, վարորդներ, հրետանային հաշվարկների անձնակազմեր:

Բացազատված ուսումնական կետերում իրականացվել են սպառազինության մանրակրկիտ ստուգման, մաքրման, յուղման, տարբեր անսարքությունների վերացման աշխատանքներ:

Անցկացված միջոցառման նպատակը սպաների, պայմանագրային և շարքային զինծառայողների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների բարձրացումը, ավտոմոբիլային տեխնիկայի և սպառազինության սեզոնային սպասարկման ունակությունների մասնագիտական կատարելագործումն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter