Շահագործման է հանձնվել Մինասի տուն-թանգարան տանող ավտոճանապարհը
Շահագործման է հանձնվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերանանորոգված Ջաջուռ գյուղի Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան տանող ավտոճանապարհը։
Վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 20,3 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Էլիտ Արման Շին» ՍՊԸ-ն։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով վերանորոգված ճանապարհահատվածի ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին նախարարության, Շիրակի մարզպետարանի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, տեխնիկական հսկողության ներկայացուցիչը և շահագրգիռ համայնքի ղեկավարը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել