HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարսեր և Ջիլ համայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր են ճանաչվել

Կենտրոնական ընտրական հանձնաժղովը հայտնում է, որ այսօր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 375 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել են արձանագրություններ` ընտրատարածքներում քվեարկության արդյունքների վերաբերյալ և ընդունել որոշումներ ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Գեղարքունիքի մարզի երկու համայնքներում` Վարսեր և Ջիլ, համայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր են ճանաչվել, և որոշվել է 2016 թվականի հոկտեմբերի 23-ին նշված համայնքներում անցկացնել համայնքի ղեկավարի ընտրությունների վերաքվեարկություններ: 

Գյումրի և Վանաձոր համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքները կամփոփվեն քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը` հոկտեմբերի 9-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter