HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաղրամյան զորավարժարանում անցկացվել են ճամբարային հավաքներ

ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում զինված ուժերի հրթիռահրետանային զորամասերից մեկի զինծառայողները մասնակցել են ճամբարային հավաքների:

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մեկամսյա ճամբարային հավաքների շրջանակում անկացված տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում ամրապնդվել են դասակների, մարտկոցների հրամանատարների կողմից որոշումների ընդունման, տեղանքում փոխգործակցության կազմակերպման հմտությունները: Դաշտային պայմաններում ներդաշնակվել են նաև մարտական հաշվարկների, դասակների ու մարտկոցների գործողությունները:

Ճամբարային հավաքի ամփոփիչ փուլում հրթիռահրետանային ստորաբաժանումն անցկացրել է նաև զորավարժություն: Կրակային ստուգատեսի նպատակն էր ամփոփել ճամբարային հավաքի ընթացքում զինծառայողների ձեռք բերած գիտելիքներն ու գնահատել զորամասի մարտական պատրաստության աստիճանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter