HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք տպագիր «Հետքի» վաղվա համարում

  • Ո՞ր «Աւոե» էր Մոնթէն

Նոյեմբերի 25-ին Մոնթե «Ավո» Մելքոնյանը կդառնար 54 տարեկան. Այս հոդվածում նրա եղբայր Մարգարը անդրադառնում է Մոնթե մարդուն եւ նրա շուրջը պտտվող առասպելներին: (Հեղինակ`Մարգար Մելքոնեան)

  • Ընդդիմության անկարողության եւ իշխանության ամենակարողության արանքում

Երբ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց տվեց` այդ եթերից առաջին անգամ հնչեցնելով նախագահի հրաժարականի պահանջը, վերջնականապես պարզ դարձավ, որ Հայաստանում իսկապես քաղաքական իրավիճակ է փոխվել: (Հեղինակ` Արմեն Առաքելյան)

  • Ինքնասպանությա՞ն փորձ. բանդայի գործը, ըստ էության, փակուղում է

Սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան Մյասնիկյան պողոտայում իրավապահները վնասազերծեցին ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակային խմբի, որի մյուս անդամները եւս այդ օրերին հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին: Մինչ օրս իբրեւ բանդայի անդամ կալանավորված է 7 անձ: (Հեղինակ` Արարատ Դավթյան)

  • Ժողովրդավարացման գործընթաց

Հարցազրույցներ հայ և ադրբեջանցի փոխձագետների հետ

  • Առողջապահության վարչությունը չի վերահսկել մարզպետի հրամանի կատարումը

Այս տարվա ապրիլին վանաձորցի նկարիչ Կարեն Դավթյանի (Կապո)` ավտովթարի ենթարկվելու եւ մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով` ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Քրեական գործի նախաքննությունը կատարվում է ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում: (Հեղինակ` Ադրինե Թորոսյան)

  • Ես կարծում եմ, որ հայերը մտածում են մի տուփի մեջ, եւ այդ տուփը պետք է ջարդել

Բենեդեկ Ժիգմունդը` հայ հասարակության մասին. Հայ եւ հունգար հասարակությունների նմանությունների ու տարբերությունների մասին «Հետքին» իր կարծիքն է հայտնում հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմունդը: (Հեղինակ` Աննա Մուրադյան)

  • Քաղաքը վերածվում է ծաղրանկարի

Ճարտարապետ, ծաղրանկարիչ Արսեն Գեւորգյանի (Դիզոյի) մասին տարիներ առաջ պատահաբար կարդացի համացանցում, երբ նա արժանացել էր միջազգային մրցանակի: (Հեղինակ` Անուշ Քոչարյան)

  • «Երբ ղողանջեն եկեղեցու զանգերը, հիշեք, որ Լիլիթն է օգնության խնդրանքով ձեզ ձեռք մեկնել»

Լիլիթն այս տարի պետք է սովորեր 5-րդ դասարանում, սակայն մնացել է նույն դասարանում եւ այժմ 4-րդ դասարանի աշակերտուհի է: Աղջիկը փոքր-ինչ ուրախ է, որ նույն դասարանում մնալով` փոխել է դասարանը եւ ընկերներին, քանի որ համադասարանցիները նրան ծաղրել են եւ ընկերություն չեն արել: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • Հայրն արգելել է աղջկան դպրոց գնալ. «Ես չեմ ուզե իմ էրեխեն 6 տղու հետ դասի նստի»

Շիրակի մարզի Քեթի գյուղում այս տարի առաջին դասարան պիտի ընդունվեր վեց տարին լրացած յոթ երեխա` 6 տղա եւ մեկ աղջիկ: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)

  • Արտագաղթողի հոգեբանությամբ գյուղը չես շենացնի

Սվարանցի գյուղամիջում հավաքված տղամարդկանց հայացքն ուղղված էր դիմացի լեռներին, որտեղ երկաթի հանքավայրերն են: (Հեղինակ` Սառա Պետրոսյան)

  • «Մղարթի ոսկու հանքավայրը նվեր է արարչի կողմից»,- ասում է հանքի պետը

«Մուլտի Գրուպ» ընկերությանը պատկանող (սեփականատերն է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը) Մղարթի ոսկու հարստացման ֆաբրիկան մեկ ամսից ավելի է` չի աշխատում: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)

  • Ծխախոտի մեծ բիզնեսը մեծ խնդիրների մեջ է ընկել

Պատմություններ կողոպտիչների, մաքսանենգների ու ցանցահենների մասին

Աշխարհով մեկ տարածվել են Japan Tobacco International-ում (JTI) հետաքննություն անցկացրած քննիչների զեկույցները: Կողոպտիչները բիզնես էին անում ֆիրմայի ռուսաստանյան դիստրիբյուտորական ցանցի հետ` Եվրոպա ուղարկելով ապօրինի տարանցվող ծխախոտի տոննաներ: Աշխատողներն իրենց անվտանգ չէին զգում: Մաքսանենգներն ու հանցագործները, որոնց մեղադրանք էր առաջադրվել, ղեկավարում էին Միջին Արեւելքում JTI-ի գործընկեր ֆիրմաներից որոշները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter