
Հավելված՝ հայկական սովորույթների և սովորությունների մասին
Հարավային Կալիֆոռնիայում ապրող հայերի թիմը («ZaRRian» ընկերությունը), որը ղեկավարում է Անգին Նազարյանը, ստեղծել է հայկական զմայլիկների (սմայլիկներ) հավելված։ Ստեղծագործական թիմի նպատակներ է ներկայացնել և տարածել հայկական մշակույթը, սովորությունները և հայերին բնորոշ առաձնահատկությունները՝ թե՛ հայկական համայնքի ներսում և թե՛ դրանից դուրս։
«Այս տարվա փետրվար ամսին թղթերի վրա ուրվագծեցի emoji-ների (զմայլիկներ) շուրջ 200 գաղափարներ: Այդ թուղթը վերցնելով՝ գնացի ընկերներիս տուն։ Հետո այդ զմայլիկների գաղափարները քննարկեցի հայկական համայնքի այլ ընկերներիս հետ և պարզեցի, որ հայկական մոտիվներով զմայլիկներ ստեղծելու ցանկությունը միայն իմը չէ։ Բոլորս կարիքն ունեինք հայկական բովանդակությամբ զմայլիկների, այդ ժամակից ի վեր՝ ARMOJI-ների»,-ասում է Անգին Նազարյանը։
Ասում է՝ մինչ զմայլիկների ստեղծումը, իրեն մշտապես այն մտքի վրա էր «բռնում», որ երանի ունենայինք այսպիսի զմայլիկ կամ այնպիսին, ստեղծեինք հայկական այս կամ այն սովորույթին բնորոշ զմայլիկ.. և այդպես շարունակ։
2016 թվականի փետրվարից զմայլիկների ստեղծման վրա աշխատել է ամեն օր՝ այն վայրկյանից, երբ ունեցել է զմայլիկի գաղափար, արագ մշակել է։
«ARMOJI»-իի ստեղծագործական թիմի համար գույներ, մշակույթ ու ծիծաղ է ավելացնում տեքստերին և հաղորդագրություններին, ինչպես Անգինն է նշում, որպեսզի հայկական համայնքի ներկայացուցիչները չսահմանափակվեն ստանդարտ զմայլիկներով, որոնք շատ հաճախ անհամապատասխան են իրենց տեքստային հաղորդակցությանը։
Հայկական մոտիվներով զմայլիկներ ստեղծելու նախագիծը Անգինի համար այնքան զվարճալի էր, որ երբևէ չի հոգնել դրա վրա աշխատելուց, քանի որ շուրջը միայն դրական զգացողություններ են եղել։ Սակայն խոստովանում է՝ մինչ օրս եթե ոչ անհնար, ապա դժվար է տեքստային հաղորդագրություններում, զմայլիկների միջոցով «հայկականությունը» վերարտադրել։
Ստեղծագործ թիմի նպատակն է «մատկարարել» այնքան «ARMOJI»-ներ, որքան կկարողանան մտածել և ստեղծել։ Ցանկանում են ստեղծել հավելված, որը կլինի զվարճալի, բայց միևնույն ժամանակ՝ օգտակար։
Առաջիկայում մտադրվել են հավելվածը հասանելելի դարձնել նաև Android օպերացիոն համակարգի համար։ Շուտով նաև իրենց՝ 170 զմայլիկների հավաքածուին կավելանան նորերը, մասնավորապես՝ հայկական հանգստի, արտահայտությունների, մշակութային սրբապատկերների, ճաշատեսակների մասին։
«ARMOJI»--ին անդրադարձել է նաև ամերիկյան ABC7 News-ը, որը Անգինի համար պարտավորեցնող է եղել. «Սա ինձ ևս մեկ անգամ «ստիպեց» հպարտանալ, որ հայ եմ, աշխատել առավել ջանասիրաբար՝ ստեղծելով առավել զվարճալի հավելված մեր օգտատերերի համար»,-նշում է Անգին Նազարյանը։
«ARMOJI»-ի հավելվածը արդեն ունի գրեթե 10 հազար ներբեռնումներ, իսկ ներբեռման արժեքը $1.99 է։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել