HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Հարություն Առաքելյանի հակամարտությունը նոր թափ է ստանում

Հարություն Առաքելյանի հայտարարությունը

Նախ ցանկանում եմ ասել, որ իմ նամակների առնչությամբ ՀՀ դատախազությանն ուղղված ձեր միջնորդությունը ուղջունելի է: Այժմ բուն թեմայի մասին:

Համոզված եմ, որ քննչական խմբի մոտ առաջանալու են մի շարք հարցեր, եւ ստորեւ ներկայացրած իմ հարցադրումները կօգնեն քննությանը: Իսկ եթե այնուամենայնիվ անակնկալ մատուցեք հայ հասարակությանն ու փորձեք ազնիվ պատասխանել իմ հարցերին, ապա նախօրոք, նախապատրաստվելով, դուք հնարավորություն կունենաք «լույս սփռել» տարիներով կուտակված «Նաիրիտ» գործարանի թնջուկի վրա: Եթե որևէ հարցի վերբերյալ դժվարություններ կունենաք, ապա կարող եք դիմել ինձ. խոստանում եմ մի կողմ թողնել ինձ հասցված վիրավորանքները և լծվել հարցերի պարզաբանման գործընթացին, քանի որ դրանից կշահեն «Նաիրիտում» աշխատող շուրջ 20 000 իմ հայրենակիցները, որոնց ճակատագիրը կապված է «Նաիրիտ» գործարանի հետ:

Եվ այսպես:

- Ինչո՞ւ 2006 թ. չիրականացվեց «Նաիրիտ» գործարանի ուղիղ վաճառք: Ինչո՞ւ օֆշորային գոտում գրանցված կասկածելի կազմակերպությանը, որն ուներ ընդամենը 20 հազար ֆունտ ստեռլինգ կապիտալ, տրվեց 'Նաիրիտ' գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը, ինչի արդյունքում էլ այդ կազմակերպությունը գրավադրելով «Նաիրիտ» գործարանը, կարողացավ վերցնել 70 միլիոն դոլար վարկ:

- Ինչո՞ւ 70 միլիոն վարկի միայն 39 միլիոն դոլարն է 'եկել' Հայաստան, իսկ 31 միլիոնը մինչ օրս համարվում է անհետացած:

- Ինչո՞ւ 2006 թ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որը հանդիսանում էր նաեւ Միջպետական բանկի կառավարիչ, տվեց համաձայնություն եւ թույլտվություն, որպեսզի 70 մլն. դոլարը նստի օֆշորային ֆիրմայի հաշվեհամարին: Թե՞ մեկ այլ ճանապարհով է 39 միլիոն դոլարը գումարը մուտքագրվել պետբյուջե:

- Ո՞վքեր են Rhinoville Property Limited-ի իրական սեփականատերը. ինչո՞ւ են նրանք տարիներ շարունակ թաքնաված մնում: Ինչո՞ւ նույնիսկ «Նաիրիտում» տեղի ունեցած խոշոր վթարից հետո էլ նրանք ի հայտ չեն գալիս:

Երբ հայաստանյան լրատվամիջոցները բարձրաձայնում էին, որ Նաիրիտի արտադրանքը չափազանց էժան գնով` մեկ տոննան 2 հազար 700 դոլարով է արտահանվում, եւ փորձում էին ստանալ պարզաբանումներ, Նաիրիտի 10 տոկոս պետական բաժնեմասի պատասխանատու հանդիսցող էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն արդարանում էր, թե՝ «...մեր ապրանքի գինը դա է շուկայում»: Սակայն միջնորդ կազմակերպությունները կաուչուկի մեկ տոննան սպառողին են հասցնում 3,5 հազար դոլարից ավելի արժեքով: Իմ հաշվարկներով, 2006 թ.-ից մինչ օրս այդ միջնորդ կազմակերպությունների ստացված շահույթը կազմում է 30 մլն. դոլարից ավելի:

- Արդյո՞ք նախարարը միտումավոր իրեն դնում էր չիրազեկվածի տեղ: Ո՞ւմ գրպանն էր գնում վաճառված կաուչուկի մեկ տոննայից մնացած 4 հազար դոլարից ավելի գումարը...

- «Նաիրիտ» գործարանի աշխատավորներն ինձ որպես ՀՌԱԿ կուսակցության ղեկավարի հարցնում են` արդյո՞ք գործարանի աշխատավարձի ֆոնդը կազմում է շուրջ 550 մլն. դրամ, որից 20 հոգանոց ղեկավարությունը (ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը ներառյալ) ստանում է 60 մլն. դրամ: 900 հոգանոց ուռճացված ադմինիստրատիվ-վարչակազմը ստանում է 320 մլն. դրամ աշխատավարձ, իսկ հիմնական բարիք ստեղծող ու կյանքի համար վտանգավոր պայմաններում աշխատող 2 հազար 100 մասնագետները ստանում են ընդամենը 170 մլն. դրամ աշխատավարձ: Գուցե 'Նաիրիտ' գործարանի աշխատավորների այս հարցին դո՞ւք պատասխանեիք պարոն վարչապետ: Արդյո՞ք այս լուրերը համապատասխանում են իրականությանը:

- Արդյոք 'Նաիրիտը' չի՞ բռնել արհեստական սնանկացման ճանապարհը, քանի որ ներկայիս ղեկավարներն իրականացնում են գործողություններ բիզնեսի շահութաբերությանը հակառակ` ընդունելով հարյուրավոր վարչական աշխատակիցներ` բարձր աշխատավարձով (երկարաոտ քարտուղարուհիներ, օգնականներ, խորհրդականներ, բացում անիմաստ բաժիններ եւ ալն), այն պարագայում, երբ կուտակված են բազմաթիվ պարտքեր: Արդյոք վերջին ժամանակներս գործարանից մետաղի ջարդոնի անվան տակ չի՞ արտահանվում կաուչուկի արտադրությանը խիստ անհրաժեշտ սարքավորումներ` խթանելով սննկացման գործընթացը:

- Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի ձեռնարկում համապատասխան քայլեր` սեփականատիրոջ կողմից պայմանագրային բազմաթիվ պարտավորությունները չկատարելու եւ պատժելու առիթով: Ինչո՞ւ 'Նաիրիտի' բաժնետոմսերը հետ չեն վերադարձվում իրական տիրոջը` ՀՀ կառավարությանը:

- Ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ գործարանի պայթյունից օրեր առաջ, ֆինանսական խնդիրներ ունեցող նույն գործարանի հաշիվներից, երկրից դուրս է փոխանցվել 30 միլիոն դոլար, որից 22 միլիոնը դեպի դանիական ինչ-որ ֆինանսական խմբի, իսկ 8 միլիոնը «Rhinoville Property Limited»-ին: Հիշեցնեմ նաև, որ այդ օրերին գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը լրատվամիջոցներին հաղորդել է, որ 150,000 դոլար ունենալու դեպքում հնարավոր էր խուսափել պայթյունից, հետևաբար և զոհերից, և ինչու՞ այդ ահռելի գումարից չի ներդրվել պայթյունվտանգ արտադրամասի վերազիննման համար:

Սկզբի համար կարծում եմ հարցերի վերը բերված խմբաքանակը բավարար է:

Մնացածը` հաջորդ դասին... 

Մեկնաբանություններ (7)

Ananun
Ես էլ եմ լսել, որ անցակետի կողքի «Նյութական արժեքների ընդունման և առաքման դիսպետչերական ծառայության» բաժնի աշխատողները ամեն օր գործի չեկած մարդկանց քարտերով էին անցնում անցակետը, որ իրանց բաժնի կամ էլ իրանց ծանոթ մարդիկ գործի չգալով փող ստանան, բայց հիմիկվա համար դժվար ա ասել։
Ananun
Կար ժամանակ, որ «Նաիրիտ»-ում ամենակարևոր իրադարձությունը են էր, որ անցակետի կողքի «Նյութական արժեքների ընդունման և առաքման դիսպետչերական ծառայության» բաժնի աշխատողները ամեն օր գործի չեկած մարդկանց քարտերով էին անցնում անցակետը՝ որպիսի վերջիններս գործի չգալով ամբողջ օրվա գումարը ստանան, իսկ անցակետի մոտի պահակները չնկատելու էին տալիս սա։ Հետաքրքի՞ր է , էլի ետ բաժնի աշխատողները շարունակում են ամեն առավոտ և իրիկուն ուրիշի քարտեով անցակետը անցնել՝ որ էտ գործի չեկած մարդիկ գումար ստանան գործի չգալով։
Hamo
ZANGEZURI HET VARCHAPET@ KAP CHUNI ,,,LAV KLINI KOCHARYANIN HARCNEK TE VONC < SEPAKANASHNOREC > ? VOR GORCIN KPNUM ES TAK@ KEXT KA...
azatamartik
Հարություն Առաքելյանի ն xorhurd tanq vesher@ havaqi qani iran el chen (parza) hasel
Artak
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքի հերթը երբա գալու??????
aram
tpavorutiunn ain e vor sefn voroshele amen inch qandi gnaluc araj
gayane
Ահավոր է.... Թվեր, որ ամեն ինչ ասում է.....Եվ ինչպես պետք է դատախազությունը ծածկադմփոց անի... Ինչու նաև չբացահաըտել ՀՀ ոսկու պահուստային ֆոնդի վաճառքի և իրացման պայմանները, մանավանդ որ, ընդամենը մի քանի ամիս անց միջազգային շուկայում ոսկին կտրուկ թանկացավ: Կարծում եմ պետք է պատասխան տա ոչ միայն Տ. սարգսյանը, այլ նաև այն ժամանակվա նախագահն ու վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter