
Toyota-ն անսարքության պատճառով Ռուսաստանում հետ է կանչում 219 800 մեքենա
Ռուսաստանում Toyota ընկերության պաշտոնական ներկայացուցիչ` Тойота Мотор ընկերությունը գործարանային թերության պատճառով պատրաստվում է վերանորոգել շահագործվող 219 800 մեքենա: Տեխնիկական կարգավորման եւ չափագիտության դաշնային գործակալությունը` (Росстандарт)-ը հայտնում է, որ գործարանային թերությունը վերաբերում է 2007 թվականի փետրվարի 15-ից մինչև 2015 թվականի սեպտեմբերի 19-ը արտադրված Auris, Corolla, Prius և Lexus CT 200h մակնիշի մեքենաներին, որոնց մոտ առկա է վառելիքի արտահոսքի վտանգ:
Росстандарт-ը նշում է , որ նշված ավտոմեքենաները ունեն EVAP համակարգ, որը գտնվում է մեքենայի բաքում և ածխածնի կլանիչի օգնությամբ որսում է վառելիքից դուրս եկող գազերը: Այդ գազերը դուրս են գալիս խողովակի միջոցով, որի դիրքի պատճառով, մեծ հավանականություն կա, որ այն կարող է ճաք առաջացնի։
Росстандарт-ը նախազգուշացնում է , որ մեքենայի երկարատև շահագործման դեպքում հնարավոր է , որ խողովակի ճաքը կարող է մեծանալ, որը կհանգեցնի վառելիքի գազերի արտահոսքի: Ու եթե բաքը ամբողջությամբ լցված լինի, հնարավոր է տեղի ունենա վառելիքի արտահոսք:
Тойота Мотор ընկերությունը պատրաստվում է անվճար փոխարինել այդ համակարգը՝ վերացնելով վառելիքի արտահոսքի վտանգը:
Մեկնաբանել