
Աշխարհի ամենաթանկարժեք բրենդներն ըստ Interbrand-ի
Թոփ 100 ամենաթանկարժեք բրենդների ցուցակում` Google, Coca Cola և Apple ընկերությունները 4-րդ տարին շարունակ զբաղեցնում են առաջին հորիզոնականները: Facebook ընկերության գինը մեկ տարվա ընթացքում աճել 48% -ով, իսկ Amazon, Lego, Nissan և Adobe ընկերություններինը` ավելի քան 20%-ով:
Ըստ Interbrand խորհրդատվական ընկերության` Apple-ը չորրորդ տարին շարունակ, աշխարհի ամենաթանկարժեք բրենդների ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները շարունակում են զբաղեցնել Google և Coca Cola ընկերությունները:
Interbrand-ը հրապարակած տվյալներով՝ Apple ընկերությունն այժմ գնահատվում է ավելի քան 178 միլիարդ, ընկերության արժեքի աճման տեմպերը 2016 թվականին նվազել է հասնելով 5%-ի (2012 թվականին այս ցուցանիշը կազմել է 129%): Google-ը գնահատվել է 133 միլիարդ (արժեքի աճման տեմպը կազմել է 11%): Coca Cola ընկերության արժեքը , որը 2012 թվականին գլխավորում էր այս ցուցակը, նվազել է 7%-ով և գնահատվել է 73.1 միլիարդ:
Չորրորդ տեղում է Microsoft-ը, որի արժեքը աճել է 8%-ով` կազմելով 72.795 միլիարդ: Աշխարհի ամենաթանկարժեք բրենդերի տասյնյակի մեջ են մտնում` Toyota-ն (53.58միլիարդ, +9%), IBM-ը (52.5 միլիարդ, +19%), Samsung-ը (51.808 միլաիրդ- 14%), Amazon-ը (50.338 միլիարդ- +33%), Mersedec-Benz-ը (43.49 միլարդ, +18%) և General Electric-ը (43.13 միլիարդ, +2%):
Facebook ընկերությունը գրանցել է արժեքի աճման ամենաբարձր ցուցանիշը` մեկ տարվա ընթացքում այն կազմել է 48%, ավելի քան 32.59 միլիարդ: Վարկանիշային ցուցակում ընկերությունը զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: Թոփ հարյուր ամենաթանկարժեք բրենդերի ցուցակում Facebook- ը հայտնվել է 2012 թվականին, այն ժամանակ ընկերությունը գնահատվել է 5.4 միլիարդ, ցուցակում զբաղեցնելով 69- րդ հորիզոնականը: Հաջորդ տարիներին ընկերությունը մեծ քայլերով առաջ է գնացել, 2013 թվականին զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը (+43%, - 7.732 միլիարդ), 2014 թվականին` 29-րդ հորիզոնականը (+86%, 14.35 միլիարդ), իսկ 2015 թվականին 23-րդ հորիզոնականը (+54%, 22 միլիարդ):
Ըստ Interbrand ընկերության , Lego- ի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 25%- ով, կազմելով 6.691 միլիարդ, վարկանիշային ցուցակում ընկերությունը զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը: Lego-ն առաջին անգամ ընդգրկվել է ցուցակի մեջ 2015 թվականին, այդ ժամանակ ընկերության արժեքը գնահատվել է 5.362 միլիարդ եւ ցուցակում զբաղեցրել է 82- րդ հորիզոնականը:
IBM ընկերությունը գրանցել է արժեքի նվազման ամենաբարձր ցուցանիշը (-19%), հաջորդը` Shell ընկերությունն է (-17%) և Prada-ն (-12%):
Interbrand ընկերությունն իր վարկանիշային ցուցակում ընդգրկել է այն բրենդերը, որոնք գործունեություն են ծավալում մինիմում 3 մայրցամաքներում և եկամուտի 1/3 մասը ստանում են իրենց երկրից դուրս գործող ներկայացուցչություններից:
Photo: Reuters/Pixstream
Մեկնաբանել