HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվել են աշխատանքային հանձնաժողովներ

Առողջապահական համակարգի առանձին ոլորտների գործունեության ուսումնասիրության և բարելավման նպատակով առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային 4 հանձնաժողով։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ-ն:

Դրանցից մեկը պետք է առաջարկներ մշակի առողջապահության նախարարության և նախարարության համակարգի մեջ ընդգրկված հիմնարկների և կազմակերպությունների գործունեության օպտիմալացման, կազմակերպակառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Մյուս հանձնաժոողովի աշխատանքներն ուղղված կլինեն առողջապահական պետական նպատակային ծրագրերի ու դրանց բյուջեների կազմման և ծախսման գործընթացների վերանայմանը։

«Այսօր երկրի թե՛ իշխանությունները, թե՛ հասարկությունը խնդիրներ են տեսնում առողջապահության համակարգում։ Խնդիրներ տեսնում ենք նաև մենք։ Բայց որպեսզի  հստակեցվեն առաջնահերթ նպատակաները և ծրագրերը, նախ պետք է խորամուխ լինենք  առկա խնդիրների մեջ, հստակեցնենք առաջնահերթությունները»,- հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Կարևորվել  են նաև  առողջապահության բնագավառում բարձր տեխնոլոգիաների և Հայաստանի Հանրապետության առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի (էլեկտրոնային առողջապահական համակարգ), ինչպես նաև  կլինիկական ուղեցույցների ու պացիենտի վարման գործելակարգերի ներդրումը, որոնց իրականացման համար նախապատրաստական աշխատանքներ կծավալեն առանձին հանձնաժողովներ։

Ստեղծված հանձնաժողովներից պահանջվել  է երկամսյա ժամկետում ներկայացնել հստակ կառուցվածքով վերլուծություն` իրավիճակ, գրանցված արդյունքներ, արդիականացման նպատակահարմարության հիմնավորում, վերափոխումների, արդիականացման կամ նոր մոտեցումներ ներդնելու առաջարկներ՝ համապատասխան ֆինանսական և կազմակերպական կարիքների գնահատմամբ:

Ներկայացնելով նախանշվող աշխատանքների փոխկապակցվածությունն ու կարևորությունը համակարգում արդյունավետության բարձրացման գործում` Լևոն Ալթունյանը հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև նախարարության անձնակազմին հորդորել է աշխատել մեծ պատասխանատվությամբ և ողջ ներուժով։

Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ հարցերին, տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter