HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում կատարվել են հոգևոր սպասավորների նոր նշանակումներ: 

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Դիվանատան Հասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակի տնօրեն:

Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Թադևոսյանը նշանակվել է Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ:

Արժանապատիվ Տ. Վաղարշ քահանա Իսախանյանը, ազատվելով Մայր Աթոռի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը կշարունակի Շվեդիայում՝ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի իշխանության ներքո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter