HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Dead Rabbit. աշխարհի լավագույն բարը գտնվում է Նյու Յորքում

Այս տարի աշխարհի լավագույն բարում խմելու համար անհրաժեշտ է մեկնել Նյու Յորք: World’s 50 Best Bars հեղինակավոր ցուցակը գլխավորում է Dead Rabbit բարը: 

CNN-ին տված հարցազրույցում Dead Rabbit բարի համասեփականատեր Շոն Մալդունը (Sean Muldoon) այսպես է մեկնաբանել իրենց հաղթանակը «Կարծես մարզվես, որպեսզի  հաղթես և նվաճես օլիմպիական ոսկի»: Իրականում Շոնը և իր գործընկերը պարծենալու առիթ ունեն,  նրանց բարն առաջ է անցել Լոնդոնի Artesian -ից, որը չորս տարի շարունակ գլխավորում էր  վարկանիշային ցուցակը: 2013 թվականի փետրվարին բացված Dead Rabbit -ի դռները բաց է բոլորի` Ուոլ Սթրիթի գայլերի, զբոսաշրջիկների և ուղղակի քաղաքի բնակիչների համար: 

ԶԼՄ- ների ներկայացուցիչները բազմիցս անդրադարձել են  Dead Rabbit-ին և այն ներառել Նյու Յորքի լավագույն բարերի ցուցակում, իսկ բարի մթնոլորտը նկարագրել` որպես ամերիկյան և իռլանդական հյուրընկալություն: Բարը երկու հարկանի է, առաջին հարկում գտնվում է փաբը` բարձր աթոռներով և կանգնելու համար նախատեսված սեղաններով, երկրորդ հարկում կան առանձին սեղաններ ռեստորանային աթոռներով: Հարկերի մենյուները փոքր ինչ տարբերվում են իրարից, սակայն  Dead Rabbit-ում կարելի է խմել ամեն ինչ, սկսած շշալցված պունշից և բաժակով գինուց մինչև բոլոր տեսակի աբսենտներ, վիսկի և արմանյակներ: Սակայն Dead Rabbit-ը իր պարծանքն է համարում 72 տեսակի կոկտեյլները, որոնք ըստ բարի ներկայացուցիչների պատրաստված են պատմական բաղադրատոմսերով:

Իհարկե բարմենները պատրաստում են նաև իրենց  անհատական թվիստերը, լինում են նաև սեզոնային և մոդերն անվանումներով կոկտեյլներ` Transformer կամ Guilty as Sin: Լանչի ժամին այստեղ հնարավոր է պատվիրել ոստրե՝ 3,5 դոլարով, ծովախեցգետնով մինի  քեյքեր, ճաշի ժամին` Dead Rabbit ֆիրմային բուրգեր, գառան մսով կարկանդակ, տավարի մսով կամ ոստրեով սենդվիչ։ Կոկտեյլների միջին գինը կազմում է 16 դոլար, իսկ ամենաթանկ ուտեստը արժե 24 դոլար, որը պատրաստվում է ատլանտյան սաղմոնից:

World's 50 Best Bars վարկանիշային գնահատումը գործում է 2011 թվականից, այն կազմում է հեղինակավոր Drinks ամսագիրը բարային և ալկոհոլային բիզնեսը ներկայացնող 450 մասնագետների հետ համատեղ: Չնայած այս տարի World's 50 Best Bars-ը գլխավորում է նյույորքյան բարը, սակայն ցուցակում ընդգրկված բարերի մեծ մասը գտնվում են Լոնդոնում, մասնավորապես առաջին հնգյակի մեջ են մտնում լոնդոնյան American Bar-ը, Dandelyan-ը և Connaught Bar-ը, իսկ ընդհանուր առմամբ բրիտանական մայրաքաղաքից ներկայացված է 9 բար: World's 50 Best Bars վարկանիշային ցուցակում  ընդհանուր առմամբ ընդգրկված են  27 քաղաքներում և 20 երկրներում գտնվող բարեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter