HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքի տոնավաճառ՝ Երևանում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2016թ. հոկտեմբերի 14-ին' ժամը 11:00-ին, Երևան քաղաքում (հասցե' Նալբանդյան-Հանրապետության փողոցների հարակից վերակառուցված պուրակ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ: 

Աշխատանքի տոնավաճառին նախատեսվում է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 60 գործատուի մասնակցություն, որոնք կներկայացնեն 210 առկա և 30 սպասվելիք թափուր աշխատատեղեր:

Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները և գործատուները հնարավորություն կունենան ծանոթանալու Երևանի աշխատաշուկայի զարգացման միտումներին, պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցման ծրագրերին, որոնք, մասնավորապես, ուղղված են աշխատաշուկայում անմրցունակ անձանց, նրանց՝ աշխատանք գտնելու հնարավորություններին:

Երևան քաղաքում 2016թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 16336, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4.5%-ով (17107 մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 82.0%-ը կամ 13400 մարդ:

Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 74.8%-ը, կամ 10016 մարդ: Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 11936 անձ կամ 89.1%-ը:
Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, տնտեսագետները, բուժքույրերը, վարորդները, սպասարկման ոլորտի մասնագետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter