HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնը՝ Արցախում

2011 թ.-ի նոյեմբերի 19-21-ը «Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնը 5-րդ անգամ այցելեց Արցախ՝ կինոցուցադրություններ կազմակերպելով Ստեփանակերտում և Շուշիում: Ֆիլմացանկում ընդգրկված էին ''Ոսկե ծիրան'' 8-րդ կինոփառատոնի ֆիլմերից լավագույնները և մրցանակակիրները: Ցուցադրվեցին 9 ֆիլմ՝ խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ: Փառատոնի բացումը միաժամանակ տեղի ունեցավ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում և Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնում:

«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնը Արցախում իրականացվեց ԼՂՀ մշակույթի և Երիտասարդության հարցերի նախարարության, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, «Արցախ Բրենդի Կոմպանի»-ի աջակցությամբ:

«Ոսկե ծիրանն անիվների վրա» կինոփառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter