
Զինվոր է զոհվել
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 11-ին` ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1989թ. ծնված Սանասար Մավրիկի Գրիգորյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանի վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել