ԳԱԱ-ում ընտրվել են կենտրոնի եւ ինստիտուտի նոր տնօրեններ
Նոյեմբերի 23-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Ընտրությունն անցավ փակ քվեարկությամբ:
2000-2010 թթ. Ա. Սաղյանն աշխատել է որպես «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն, 2010թ-ից` որպես ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար:
Աշոտ Սաղյանը զբաղվում է հետեւյալ գիտական ուղղություններով` ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ կենսամիմետիկսինթեզ, կենսաբանորեն ակտիվ միացությունների անջատում եւ մաքրում, կենսաբանորեն ակտիվ պեպտիդների սինթեզ եւ հետազոտում: Տպագրել է 229 աշխատանք, 1 մենագրություն, 1 դասագիրք եւ 4 մեթոդական աշխատանքներ: Ունի 11 ԽՍՀՄ հեղինակային իրավունք եւ 8 ՀՀ արտոնագիր: Ա. Սաղյանի ղեկավարությամբ պաշտպանել են 11 թեկնածուական ատենախոսություն եւ 70-ից ավելի դիպլոմային թեզեր:
2004 թ. բնական գիտությունների բնագավառում կատարած գիտական աշխատանքի համար Սաղյանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2002թ.` Չինաստանում կենսատեխնոլոգիայի զարգացումը խթանելու համար` ՉԺՀ կառավարական «Բարեկամություն» շքանշանի, 2001թ. ասիմետրիկ սինթեզի բնագավառում արձանագրված լուրջ արդյունքների համար արժանացել է Եվրոմիության Դեկարտի անվանմրցանակի:
Նույն օրը ՀՀ ԳԱԱ-ում Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց բանասիրականգիտությունների դոկտոր Վազգեն Համբարձումյանը: Փակ քվերակության արդյունքում Վազգեն Համբարձումյանը հավաքեց 11 կողմ եւ 1 դեմ ձայներ:
Վազգեն Համբարձումյանի հիմնական աշխատանքները նվիրված են հայոց լեզվի պատմությանը, համեմատական լեզվաբանությանը,բառարանագրությանը, աղբյուրագիտությանը:
Վազգեն Համբարձումյանի գիտական ուղին անցել է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում. 2004թ-ից նա ինստիտուտումաշխատել է որպես բաժնի վարիչ: Նրա վերջին մենագրություններն են` «Ակնարկներ հայ բառարանագիտության պատմության», «Ակնարկներհայոց լեզվի համեմատական բառագիտության», «Լատինական հայերենի պատմություն»:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել