HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայմանագրային զինծառայող Սանասար Գրիգորյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով ձախ թիակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Սանասար Գրիգորյանը: Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից կատարված սպանության դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 11.10.2016թ.՝ ժամը 12:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Սանասար Մավրիկի Գրիգորյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter