Մյասնիկյան պողոտայում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային գծանշման աշխատանքների կատարման նպատակով հոկտեմբերի 12-ի ժամը 00.00-ից մինչև ժամը 6-ը՝ երկու ուղղություններով, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում: Նշված ժամերին տրանսպորտային միջոցների վարորդներին ոստիկանությունն առաջարկում է երթևեկել Սարալանջի փողոց-Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթի (կամ՝ Սևակի) փողոց-Ռուբինյանց փողոց երթուղով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել