HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշնանային արձակուրդը կսկսվի հոկտեմբերի 24-ից

Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 24-ից կսկսվի աշնանային արձակուրդը։ Այս մասին հայտնում է կրթության և գիտության նախարարությունը:

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:

Կրթության և գիտության նախարարության, տարածքային կառավարման լիազորված մարմնի ենթակայության հաստատությունների համար արձակուրդների ժամկետներում հաստատության նախաձեռնության դեպքում լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ: Առնվազն 5 աշխատանքային օր առաջ լիազոր մարմինը փոփոխությունները համաձայնեցնում է ԿԳ նախարարության հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter