HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորարար գաղափարների մրցույթ արդարադատության նախարարության աշխատակիցների շրջանում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Եվրոպական միության աջակցությամբ և ՀՀ արդարադատության նախարարության գործընկերությամբ, հայտարարել է նորարար գաղափարների մրցույթ՝ արդարադատության նախարարության աշխատակիցների շրջանում:

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` մրցույթին մասնակցելու համար աշխատակիցները կարող են ներկայացնել աշխատանքի ընթացքում բացահայտած խնդիրը և նկարագրել առաջարկվող նորարար լուծումը: Լուծումը պետք է վերաբերի վարչարարության կամ կառավարման պրոցեսների օպտիմիզացմանը, քաղաքացու հետ հետադարձ կապի հեշտ և արագ գործիքների ներդրմանը, կառավարման թափանցիկության ու հաշվետվողականության նպաստմանը։

Նորարար գաղափարների մրցույթը բաց է արդարադատության նախարարության բոլոր աշխատակիցների համար: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան էլեկտրոնային հայտը: Գաղափարների ներկայացման վերջնաժամկետն է 2016 թ. հոկտեմբերի 31-ը: Ներկայացված հայտերը դիտարկելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Եվրոպական միության և ՀՀ Կառավարության ներկայացուցիչներից կազմված միասնական հանձնաժողովը: Հաղթող կարող են ճանաչվելու այն գաղափարները, որոնք նորարար մոտեցում են առաջարկում, իրատեսական են և համապատասխանում են գործընթացի օպտիմիզացման և/կամ հետադարձ կապի ապահովման պահանջներին:

Հաղթող գաղափարների հեղինակները կստանան մրցանակներ և գաղափարը փորձարկելու հնարավորություն: Հաղթած գաղափարների իրականացման համար տեխնիկական և ֆինանսական աջակցությունը տրամադրելու է ՄԱԶԾ ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter