HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. դատապարտյալը սուտ մատնություն է կատարել, հարուցվել է քրեական գործ

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Սմբատ Կարա-Պողոսյանը, ծանոթանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող հիշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից կազմված, անձնական խուզարկությամբ իր մոտ դեղահաբեր հայտնաբերելու, դրանք զննելու և դեղահաբերը քրեակատարողական հիմնարկի ծառայողից ձեռք բերելու վերաբերյալ իր անունից տրված հաղորդման և բացատրության արձանագրություններին՝ հաղորդում է տվել այն մասին, որ այդ փաստաթղթերը կեղծ են և դրանցում առկա ստորագրությունները իրեն չեն պատկանում: 

ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Ս. Կարա-Պողոսյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները: 
Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն:

Նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Սմբատ Կարա-Պողոսյանի անվամբ լրացված փաստաթղթերում առկա ձեռագիր գրառումներն ու ստորագրությունները կատարվել են վերջինիս կողմից:
Այս կերպ՝ Ս. Կարա-Պողոսյանը հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներին:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հերքվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով: Միաժամանակ, ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- ասված է տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter